ԱՄՆ-ն և Ֆրանսիան մտադիր են թույլ չտալ Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծումը. Բլինկեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փարիզի տեսակետները համընկնում են այն հարցում, որ Չինաստանին չպետք է թույլ տալ ստանձնել աշխարհում առաջնորդի դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բլինկենը խոսել է The New York Times պարբերականի լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան համակարծիք են, որ պետք է հակազդել Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծմանը: Բլինկենի համոզմամբ՝ նման կարգն «իր բնույթով բացարձակ ոչ լիբերալ է»:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը