Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:

«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդել էր, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել հունիսի 12-ին 15 հայ գերիների վերադարձի գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում