Տնտեսություն

Տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն. Քերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ իրենք կառավարության ծրագիրը կազմելու են հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավելի, որ 9 տոկոսն իրագործվի:

«Ինչո՞ւ ենք դա արել, որովհետև Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում կկարողանանք անվտանգային ու հումանիտարբոլոր հարցերը լուծել: Ո՞նց ենք դա անելու: Ունենք մանրամասն ծրագիր և հիմա մի փոքր ճշգրտումներ ենք անում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ ներդրումային միջավայրը լավանա, բյուրոկրատական խոչընդոտները վերանան:

Հարցին, թե ինչպես են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին, որ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, իրենց բիզնեսներն էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը ու տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Այնպես որ, այս առումով կարծիքները տարբեր են: Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետև իրենք ամենահայրենասեր կատեգորիայից են, լծվել երկրի շենացմանը: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած խնդիրները լուծվեն»,- ընդգծեց Վահան Քերոբյանը:

Հայերեն

Գյումրիում 27 տեղամասի տվյալներով` առաջատարը ՔՊ-ն է

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը