Սպորտ

«Արարատի» երկու ֆուտբոլիստ հեռացել են ակումբից

1 րոպեի ընթերցում

«Արարատի» երկու ֆուտբոլիստ հեռացել են ակումբից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»: Արթուր Դանիելյանը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 5 հանդիպման: Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում