«Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքն այս փուլում չի պատրաստվում համագործակցել ներկա իշխանությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից համագործակցության որևէ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում էլ չի կարծում, որ կարող են նրա հետ հանդիպել և ինչ-որ բանի շուրջ զրուցել:

«Որոշ ժամանակ թող անցնի, տեսնենք ընտրությունների վերջնական արդյունքն ինչպիսինն է, Սահմանադրական դատարանը, եթե դիմում ենք, ի՞նչ է որոշում, վերահաշվարկների արդյունքում ի՞նչ է գրանցվում, դրանից հետո ավելի կոնկրետ կխոսենք»,- հավելեց Վանեցյանը:

Հարցին` որևէ իրավիճակում պատրաստվո՞ւմ են համագործակցել ներկա իշխանությունների հետ, Վանեցյանը բացասական պատասխան տվեց.

«Ներկա իշխանությունների հետ չեմ պատրաստվում համագործակցել այս փուլում և չեմ կարծում, որ նման օրակարգ կունենանք»,- եզրափակեց Վանեցյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: ԿԸՀ է ներկայացվել 27 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ, որոնց հիման վրա կատարվում է ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանք:

Հայերեն Русский

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար