Սպորտ

Յուրի Գարեգինյանը կխաղա «Փյունիկում»

1 րոպեի ընթերցում

Յուրի Գարեգինյանը կխաղա «Փյունիկում»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։Գարեգինյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել«Արարատ»և«Նոա»ակումբներում։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020-21 խաղարկությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Մեկ անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի դեմ խաղին (2:2):

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում