Հանուն համերաշխության. Նորայր Նորիկյանը մասնակցել է ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում:

«Քվեարկում եմ հանուն արդար Հայաստանի, հանուն համերաշխության, հանուն բարեկեցիկ և զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, հանուն վերականգնվող և արժանապատվության մթնոլորտում զարգացող երկրի: Համոզված եմ, որ ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում ու նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն ստեղծելուն, եթե գիտակցված ընտրություն կատարենք»,-նշել է նա:

Նորիկյանն ապավինում է հայ ժողովրդի իմաստությանը և հույս ունի, որ առաջիկա օրերին յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ կանի՝ զսպվածություն, հավասարակշռություն դրսևորելու համար:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին