Տիգրան Ուրիխանյանը պատասխանատուներին հորդորել է ուշադիր հետևել ձայների հաշվարկի գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրիխանյանը հատկապես կարևորել է հաշվարկի գործընթացը՝ շեշտելով, որ այն պետք է լինի օրենքի տառին համապատասխան:

«Նախազգուշացումներ ենք տարածել դեռ օրվա սկզբից, որ խստագույնս պատժվում են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»,-ընդգծել է Ուրիխանյանը:

Նա լրատվամիջոցների օգնությամբ այլ քաղաքական ուժերին, իշխանությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել հաշվարկին: «Մենք մեր հերթին խոտագույնս հետևելու ենք դրան»,-ասել է Ուրիխանյանը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին