Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։

«Եթե 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2 230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել է և նույն ռեսուսներով իրականացվել 3 608 դիմումի քննարկում։ Ուսումնասիրությունների արդյունքում տրամադրվել է 3 536 տեղեկանք, 72 քաղաքացիների դիմում մերժվել է։ Դրանցից 44-ը մերժվել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին 4 տարվա 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով»,- ասաց Մկրտչյանը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով՝ 2 մերժման որոշում բողոքարկվել է դատական կարգով, դատարանի կողմից մեկ հայց բավարարվել է, մեկը՝ մերժվել։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում