ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների կողմից ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է 96 ԱՊՀ դիտորդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Այսօր առավոտից ԱՊՀ դիտորդները մասնակցել են ընտրատեղամասերի բացմանը Երևանում: Բացումից հետո նրանցից շատերը շրջաններում են, դիտարկելու են, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն անձամբ է ընտրատեղամասերից մեկի բացմանը ներկա եղել:

Առաքելության ղեկավարը շեշտեց, որ ընտրատեղամասի բացումը եղել է ժամանակին: Դիտարկվել են նաև սարքավորումները, օրինակ, տեսախցիկները և այլն: Նա արդեն հասցրել է մի քանի ընտրատեղամասերում լինել: «Օրինակ՝ վերջին դպրոցում 10:20-ի դրությամբ քվեարկել էր արդեն տեղամասի ընտրողների 15 տոկոսը: Այսպիսով, մենք ընտրողների ակտիվություն ենք տեսել»,- ասաց առաքելության ղեկավարը:

Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից: Դիտորդություն է իրականացնում 96 դիտորդ՝ ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ: «Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների: Փորձառու անձանցից ենք ձևավորել ԱՊՀ դիտորդական առաքելությունը»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը:

Դիտորդները Հայաստանում շատ տեղեր են այցելել, քննարկումներ իրականացրել, ընտրատեղամասերի փակումից հետո նրանք նույնպես կաշխատեն, դիտորդական առաքելության գնահատականը կկազմեն այսօր երեկոյան: «Կհավաքվենք, կքննարկենք, կպատրաստենք միանգամայն օբյեկտիվ փաստաթուղթ»,- վստահեցրեց նա:

Առաքելության ղեկավարը շեշտեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է կատարել, կազմակերպել, անցկացրել է դասընթացներ, վերապատրաստումներ և այլն: «Նրանք պատրաստվել են, որ ընտրություններն անցկացվեն բարձր, կազմակերպված մակարդակով»,- ասաց նա:

Առաքելության ղեկավարը նկատեց՝ 21 կուսակցություն և 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: «Սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողների համար ստեղծված է ընտրության հնարավորություն, նրանք կարող են ընտրել ցանկացածին»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ դա արդեն դեմոկրատիա է:

Առաքելությունը մինչ այս պահը խախտումներ չի ֆիքսել:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում