Քաղաքականություն

Տիգրան Խզմալյանը քվեարկեց հանուն խաղաղության և զարգացման

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խզմալյանը քվեարկեց հանուն խաղաղության և զարգացման

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Խզմալյանը քվեարկեց հանուն խաղաղության և զարգացման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկում է նաև հանուն այն ամենի, ինչը տեղավորվում է «Եվրոպական Հայաստան» գաղափարում:

«Քվեարկությունս, կարելի է ասել, եղել է ազատ, անկախ, բարգավաճ, օրինական Հայաստանի համար, սակայն այդ ամենը մեկ բառով կարելի է ասել՝ հանուն Եվրոպական Հայաստանի»,- նշեց Խզմալյանը:

Կուսակցության ղեկավարը շեշտեց, որ լռության օրը՝ հունիսի 19-ին, կնոջ և թոռների հետ եղել է Հացավան գյուղում, իրենց այգում, որտեղ բալ և կեռաս են հավաքել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում