Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան
1 րոպեի ընթերցում
![Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055736.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում E, D խմբերում կկայանա երեք հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբի շրջանակում Շվեդիան Սանկտ-Պետերբուրգում կմրցի Սլովակիայի հետ: D խմբում Խորվաթիան Գլազգոյում կխաղա Չեխիայի, իսկ Լոնդոնում Անգլիայի ընտրանին` Շոտլանդիայի հետ:
E խմբում առաջին տուրից հետո առաջատարը Սլովակիան է, որն ունի 3 միավոր: 1-ական միավոր ունեն Իսպանիան և Շվեդիան: Ոչ մի միավոր չունի Լեհաստանը:
D խմբում առաջատարները Անգլիան և Չեխիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Միավոր չունեն Խորվաթիան և Շոտլանդիան:
Շվեդիա-Սլովակիա` 17:00
Խորվաթիա-Չեխիա` 20:00
Անգլիա-Շոտլանդիա` 23:00