Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է, որ գործող իշխանության քաղաքական թիմը խորհրդարան կանցնի հնարավորինս քիչ մանդատներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ Քոչարյանի՝ պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատու են նրա համար, ինչ կատարվում է այսօր երկրում:

«Այս իշխանությունը ստեղծել է 3 խումբ խնդիրներ: Առաջինը անվտանգության խնդիրն է, երկիրը, սահմաններն այսօր պաշտպանված չեն: Յուրաքանչյուր քաղաքացի ունի անհանգստություն, թե ինչպիսին է լինելու մեր ապագան: Նույն իշխանությունը, նույն քաղաքական թիմը ստեղծել է տնտեսական ճգնաժամ՝ արհեստական քայլերով, սխալ որոշումներով: Եվ դրա հետևանքը գործազրկությունն է, աղքատության շեշտակի աճը, արտագաղթը: Մասնագետներն ասում են, որ դա փախուստ է երկրից: Փախուստ է ոչ միայն նրա համար, որ կյանքի որակն է նվազել, դժվարություններն են շատացել, այլ նաև նրա համար, որ մարդիկ անհանգիստ են, պաշտպանված չեն զգում ՀՀ-ում: Մարդիկ ձանձրացել են, հոգնել են ներքաղաքական այս լարվածությունից: Դա երրորդն է, որը ևս ստեղծել է այս իշխանությունը»,-ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե որն է բոլոր խնդիրների հաղթահարման ճանապարհը: Ըստ նրա՝ այդ խնդիրը ստեղծողն ունակ չէ դա լուծել՝ հավելելով, որ վճռական կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը:

« Իրենք գլխացավանք են ստեղծելու, եթե մնան խորհրդարանում՝ մեծ ֆրակցիա ունենալով: Ուրեմն հնարավոր փոքր ծավալով մանդատներով իրենք պետք է հայտնվեն խորհրդարանում: Ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չհայտնվեին խորհրդարանում, բայց իրականությունը սա է»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք իրենց են առաջարկում՝ որպես այն ուժը, որն, իրենց համոզմամբ, ի վիճակի է երկիրը հանել անդունդից:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին