Վասպուրակ Մինասյանը միացել է «Փյունիկին»
1 րոպեի ընթերցում
![Վասպուրակ Մինասյանը միացել է «Փյունիկին»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055665.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբըհամալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 26-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը։ Վասպուրակ Մինասյանը «Փյունիկ» ակումբի սան է։
«Փյունիկի» գլխավոր թիմի կազմում Վասպուրակ Մինասյանը նախկինում մասնակցել է 99 խաղի։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Գանձասար» և «Ալաշկերտ» ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: