«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
1 րոպեի ընթերցում
![«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055660.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ վստահ է, որ առաջին փուլում ազգային ընդդիմությունը կունենա 50+1 ձայն:
«Կարծում եմ, որ ագային ընդդիմությունն առաջին իսկ փուլում կուննենա 50+1 ձայնը: Հայաստանում իշխանության կգան ազգային ուժեր, և դրանցից մեկը աներկբա և հաստատակամորեն կլինի «Պատիվ ունեմ» դաշինքը: Ես երկրորդ փուլ չեմ տեսնում, հենց առաջին փուլում ազգային ուժերն ու հայ ժողովուրդը հաջողության են հասնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հունիսի 20-ին տեղի ունեցող ընտրություններին հայ ժողովուրդը պետք է կարծր և հստակ ձևով դրսևորի քաղաքացիական իր որոշումը: