«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
1 րոպեի ընթերցում
![«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055651.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական է համարում հայ ժողովրդի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսանկ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
«Արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները սովորական չեն: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մի կողմից անկախության ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից ազգային անպատվության և թուրքական վիլայեթ դառնալու միջև: Հունիսի 20-ը ճակատագրական է լնելու յուրաքանչյուրի համար: 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 տոկոսի, Սև լճի, Շուռնուխի մի հատվածի օկուպացված լինելու պարագայում»,- նշեց Շարմազանովը:
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հունիսի 20-ին: