Միջազգային

ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում ցույց Է տվել, որ հասկանում Է Ռուսաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ միջուկային պատերազմից խուսափելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը:

«Նախագահ Բայդենը պարզորոշ հասկանալ Է տվել, որ իր վարչակազմը հասկանում Է այն կարեւորագույն սկզբունքը, որի համաձայն, մենք պետք Է Ռուսաստանի հետ փոխգործակցենք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ երաշխավորելու, որ երբեք միջուկային պատերազմ տեղի չունենա»,-ասվում Է Մենենդեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կոմիտեի կայքում:

Նա ողջունել Է «ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության կարգավորումը եւ հույս Է հայտնել, որ «կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել զինված հակամարտությունների ռիսկի նվազեցման գործում»:

Մենենդեսը խոստացել Է, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կշարունակի խիստ հսկողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցում՝ «ապահովելու վարչակազմի հռետորաբանության համապատասխանությունը նրա գործողություններին»:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 16-ին Ժնեւում:

Բանակցությունները տեւել են չորս ժամից պակաս այն դեպքում, երբ դրանց հատկացված Է եղել չորս-հինգ ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում