Քաղաքականություն

ԱԺ նիստը սկսելու համար կրկին քվորում չապահովվեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ նիստը սկսելու համար կրկին քվորում չապահովվեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվեց ընդամենը 7 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Արդեն երրորդ օրն է, որ ԱԺ նիստը սկսելու համար քվորում չի ապահովվում:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում