Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Կոտայքի մարզի ընտրողների հետ

1 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Կոտայքի մարզի ընտրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ:

Հրազդան քաղաքում բնակիչների հետ կայացած հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, նրանց մտահոգող խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները և կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում:

Հունիսի 16-ին մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է քարոզարշավը:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ շրջել է Նոր Նորք վարչական շրջանում, բակային հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում