Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ:

«Դրա լուծումը միանշանական պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, ինչ ասում էի այս վեց ամսվա ընթացքում: Ռուս և հայ զինվորները կողք կողքի սահմանը պահեն, որը ճանճ չանցնի այդ սահմաններից ներս:Մեզ դա անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի, որ լիարժեք վերջ դնենք այս ամեն ինչին, սահմանը ամուր լինի և հայ ու ռուս զինվորները միասնական սահմանը պահեն: Այդ դեպքում կկարողանանք լիարժեք ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց Ծառուկյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին