Միջազգային

Պուտինը հույս է հայտնել, որ Բայդենի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

1 րոպեի ընթերցում

Պուտինը հույս է հայտնել, որ Բայդենի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն նախագա՛հ, ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ներկայիս հանդիպման՝ ձեր նախաձեռնության համար: Գիտեմ, որ ձեր ուղեւորությունը երկար է եղել, աշխատանքը՝ շատ: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են շատ հարցեր, որոնք քննարկում են պահանջում բարձր մակարդակում: Հուսով ես, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի»,- դիմելով ԱՄՆ նախագահին՝ ասել է Պուտինը:

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների բանակցություններն ընթանում են Ժնևում: Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Հանդիպման մեկնարկին լրագրողները պրոտոկոլային նկարահանումներ անելու հնարավորություն են ունեցել, ինչից հետո այն շարունակվում է փակ դռների հետևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում