«Պատիվ ունեմն» իր ուժը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում. Սոս Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու քաղաքացիները հունիսի 20-ին իրենց ձայնը պետք է տան հենց իրենց դաշինքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին խոսեց նախընտրականք քարոզարշավի շրջանակում հրավիրված ասուլիսում:

«Ինչու պետք է հունիսի 20-ին ոչ միայն կատարել քաղաքացիական պարտքը, այլ ձայնը տալ հենց «Պատիվ ունեմ» դաշինիքին: Ուզում եմ հատուկ նշել, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ սկսած Արթուր Վանեցյանի Մոսկվա այցից»,-ասաց Հակոբյանը:

Նա հավելեց նաև, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Կենտրոնամետ դեմոկրատներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրապետական կուսակցությանը: «Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը և հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին»,- նշեց նա:

Հակոբյանը հատուկ շեշտեց նաև այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: «Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ»,- ասաց նա:

Իսկ թե դաշինքն ինչպես է ամփոփելու քարոզարշավը՝ նա ասաց, որ դեռևս 1-2 այց պետք է կատարեն մարզ, զուգահեռաբար կլինեն Երևանում, քարոզարշավի ամփոփման մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին