Մարուքյանն առկա իրավիճակում լուծում է համարում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գոհ է քարոզարշավից ու իրենց ցուցաբերած ակտիվությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ վստահություն հայտնելով, որ համերաշխության իրենց ուղերձները տեղ են հասել:

«Ես ձեզ ներկայացնեմ մեր ուսումնասիրությունները, որոնք իրականացրել ենք խոշոր քաղաքներում: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» 3-րդ տեղում է: Բավական ակտիվ քարոզարշավ ենք անցկացրել, մեր ուղերձները տեղ են հասել և, ի զարմանս մեզ, ավելի շատ ազդեցություն են ունեցել, քան մենք կարծում էինք: Մեր ուղերձի ավելի շատ ազդեցություն ունենալուն օգնել են միմյանց ոչնչացնելու մոլուցքով տառապող երկու բևեռները: Իրենք միմյանց նկատմամբ այնքան են սրել պայքարը, որ կենտրոնական հատվածում ազգային միասնական կառավարություն ստեղծելու համերաշխության ուղերձը երկու անգամ ավելի էֆեկտ է տվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանն» առաջիկա օրերին ևս ակտիվ շարունակելու է իր քարոզարշավը: Կուսակցությունն ավելի շատ նախընտրում է տնետուն այցելությունները, բակերում բնակիչների հետ հանդիպումներ ունենալը, քան դահլիճային կամ արհեստական ցույցերը: Իրենք խնդիր են դրել իրենց ուղերձները հասցնել նրանց, որոնք չեն կողմնորոշվել:

Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» ընտրություններից հետո բացառիկ դեր է խաղալու հնարավոր բախումները կանխելու, համերաշխության կառավարություն ձևավորելու գործում:

«Ես տեսնում եմ, որ այլ քաղաքական ուժեր ևս միանում են համերաշխության ուղերձին: Այսօր մեր թշնամին սահմանը հատած Ադրբեջանի զորքն է, մենք ներսում թշնամիներ չենք կարող փնտրել, մենք պետք է գնանք համերաշխության ճանապարհով, դրան այլընտրանք չկա: Այս ընտրությունները դրվել են, որ լուծումներ գտնենք: Բանալին ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին