Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչեցվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարություններին:

«Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև մենք անընդհատ մոռանում ենք, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Բայց ուզում եմ նաև ձեզ ասել, որ մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում