Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բայդենը հունիսի 15-ին արդեն ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ: Հանդիպման մեկնարկի նկարահանումից հետո լրագրողները հարցրել են Բայդենին, թե արդյոք պատրաստ է վաղվա հանդիպմանը, ինչին ի պատասխան նա ասել է. «Ես միշտ եմ պատրաստ»:

Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում