Քաղաքականություն

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն անցկացրել է համերաշխության խորհրդանշական ակցիա

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն անցկացրել է համերաշխության խորհրդանշական ակցիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները հունիսի 15-ին անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության նախընտրական շտաբից։

«Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը:

Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք կարող եք կայացնել քաղաքացու որոշում և Հայաստանը դնել կայունացման ու զարգացման գծերի վրա:

Մեր ուղերձը մեկն է՝ զրո քվե ճգնաժամին»,- ասվում է հաղորդագրության մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում