Միջազգային

COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Արդյունքում՝ հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա:

Նշվում է, որ կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս եկող քաղաքացիները պետք է պարտադիր 10 օր ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ապա ինքնամեկուսացում պետք չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում