Միջազգային

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ սահմանն աշնանից կպահպանեն ռոբոտները

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ սահմանն աշնանից կպահպանեն ռոբոտները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով եւ արհեստական ինտելեկտով: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի Պաշտպանական գնումների պետական գործակալությունը (DAPA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու սահմանապահ-ռոբոտները պլանավորվում Է ապառազմականացված գոտու հարավային կողմից տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Երեք ամսվա ընթացքում դրանք կաշխատեն փորձնական ռեժիմով, ինչից հետո կընդունվի ոոշում դրանց զանգվածային օգտագործման մասին: Հաղորդվում Է, որ ռոբոտները կտեղաշարժվեն հատուկ ռելսերով՝ վայրկյանում մինչեւ հինգ մետր արագությամբ եւ հերթապահություն կանեն շուրջօրյա:

Սարքերը հանդերձված են բարձր լուծաչափի թեքվող-պտտվող խցիկով եւ արդի սենսորներով: Ռոբոի արհեստական ինտելեկտն ինքնուրույն կվերլուծի խցիկի ձայներն ու պատկերը եւ կտեղեկացնի օպերատորին կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում: Համակարգն ունակ Է ինքնուսուցման, եւ սպասվում Է, որ ժամանակի ընթացքում դրա աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում