ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսում է «մահվան խումբը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում կկայանա երկու հանդիպում: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան կմրցի Գերմանիայի, իսկ Պորտուգալիան` Հունգարիայի դեմ:
Նախօրեին կայացած խաղերում Չեխիան 2:0 հաշվո առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ, լեհերը 1:2 հաշվով զիջեցին Սլովակիային, իսկ Իսպանիա-Շվեդիա խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: հաշվով:
Հունգարիա-Պորտուգալիա` 20:00
Ֆրանիսա-Գերմանիա` 23:00