Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների. Մարուքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դժգոհում է քաղաքական ուժերի կողմից տարածվող ատելության խոսքից, առաջարկում համերաշխության իր օրակարգը՝ հունիսի 21-ից հետո ձևավորել միասնական կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Մարուքյանը շեշտեց, որ ԼՀԿ-ն շատ լավ ծրագիր է կազմել, բայց անհնար համարեց այդ ծրագիրն իրականացնելը՝ որոշ քաղաքական ուժերի, գործիչների ատելության խոսքի պայմաններում: Մարուքյանի խոսքով՝ դա փոխանցվում է այդ ուժերի աջակից քաղաքացիներին, ոմանք ԼՀԿ-ի քարոզարշավի ժամանակ անեծքներ են հնչեցնում պատուհաններից, վառում են կուսակցության բուկլետները: ԼՀԿ-ն հունիսի 21-ին բախումների վտանգ է տեսնում: Մարուքյանը շեշտեց՝ ԼՀԿ-ն եկել է՝ իր համերաշխության օրակարգով:

«Հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական ճակատ, միասնական կառավարություն՝ ընդդեմ մեր մարտահրավերների, ոչ թե ընդդեմ իրար, ընդդեմ մեկս մյուսիս ոչնչացնելու: Մենք այնքան խնդիրներ, մարտահրավեր ունենք, որ դրանք ավելի մեծ են, քան մեծ բյուջեն, մեր հնարավորությունները: Հետևաբար` մեզ պետք է այս փոքր երկրում պառակտված հասարակությանը համախմբել, այլապես ոչ մի լավ բան հնարավոր չի լինելու անել: Դրա համար ԼՀԿ-ն մի կողմ է դրել իր բոլոր տարաձայնությունները՝ բոլոր ուժերի հետ, և պատրաստ է իրականացնել ծրագրեր, բոլորի լավ ծրագրերն էլ պետք է իրականացնել, բայց համախմբելու միջոցով»,-ասաց նա:

Ըստ ԼՀԿ-ի տեսլականի՝ լավ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, պրոֆեսիոնալները, մասնագետները պետք է ներգրավվեն կառավարությունում, մասնագետների կառավարությունը երկիրը պետք է հանի ստեղծված իրավիճակից: Ըստ ԼՀԿ-ի՝ խորհրդարանում պետք է մշակվի քաղաքականություն, ծրագրեր, գործադիր իշխանությունում ներգրավված պրոֆեսիոնալ մարդիկ էլ իրականացնեն դրանք:

«Սա է մեր տեսլականը, և սրա համար խնդրում ենք, որ դուք լիազորեք ԼՀԿ-ին , որ ձեր քվեարկությամբ կարողանանք սա իրականացնել: Եթե մարդիկ գնում, քվեարկում են ատելություն քարոզող ուժերին, նրանք շարունակելու են մեզ կռվացնել միմյանց դեմ՝ եղբորը՝ եղբոր դեմ, քրոջը՝ քրոջ դեմ»,-ասաց Մարուքյանը:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում