Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:

«Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանն՝իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է»,-նշել է Ոսկանյանը:

Նա ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Ոսկանյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերածել գործընկերային այնպիսի նոր հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, վստահելի գործընկեր:

«Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են նոր տիրույթներ: Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովում է հայ բնակչության անվտանգությունն ու զսպում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպանական գործողությունների որևէ հեռանկար»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում