Քաղաքականություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է

2 րոպեի ընթերցում

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում:

«Մենք պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Եվ դա խանգարեց վերջին պատերազմի ելքը որոշելու հարցում: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: Կուսակցությունն առաջնահերթություն է համարում հասարակության համախմբումն՝ ընդգծելով, որ այս պառակտվածությունը Հայաստանի շահերից չի բխում, ավելին՝ ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա: Նրանք ընդգծեցին՝ երկիրը հզոր է իր գյուղերով:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում