Քաղաքականություն

Բանակցային գործընթացը ստացել էինք մի վիճակում, որը նման էր երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորված օրգանիզմի. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Բանակցային գործընթացը ստացել էինք մի վիճակում, որը նման էր երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորված օրգանիզմի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ բանակցային գործընթացը տապալելու մասին՝ իշխանություններին ուղղվող քննադատության թեմային: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Փաշինյանը նկատեց, որ իրենք Հայաստանն ու ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը ստացել են հյուծված ու թունավորված վիճակում:

«Մենք Հայաստանը և Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ դա շատ նման է մի օրգանիզմի, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է: Հյուծվել է, թունավորվել է և ի վերջո, հայտնվելով մահամերձ վիճակում, հայտնվել է մեր գրկում: Եվ հիմա մեզ ասում են՝ տեսեք, մենք բերեցինք հասցրեցինք բանակցային գործընթացը, բայց ահա նրանց գրկում տեղի ունեցավ աղետ այդ օրգանիզմի հետ: Իսկ ինչպիսի՞ վիճակում ենք մենք ստացել Ղարաբաղի հարցը: Ստացել ենք մի վիճակում, երբ Ղարաբաղը դուրս է մղված եղել բանակցային գործընթացից, երբ Հայաստանը Եվրոպայում անվտանգության «Ստամբուլյան խարտիայով» ճանաչել է Ղարաբաղյան հարցի կարգավորման այն եղանակը, որը պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում: Ստացել ենք մի վիճակում, երբ Մեղրին, Ղազախը, Ղազախի շրջանները, Շուշին առանձնացված Լեռնային Ղարաբաղից և դրված Լաչինի և իրենց ասածով՝ օկուպացված տարածքների շարքում: Ստացել ենք մի վիճակում, երբ Սերժ Սարգսյանն ինքը հարցազրույց է տալիս՝ խոստովանելով, որ Հայաստանն ասում էր 7 շրջանները վերադարձնում եմ քեզ՝ Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր՝ ոչ: Եվ հիմա էլ մի ձայնագրություն են հրապարակել, որն իբր պետք է դառնար կոմպրոմատ իմ վրա, բայց հանրային արձագանքն ուղիղ հակառակն էր», - նկատեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է երկու բան՝ նրանք, ովքեր իշխանություններին մեղադրում են, թե նրանք լավ չեն հասկացել Ղարաբաղի հարցի էությունը կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, իրենք չեն հասկացել այդ ամենը:

«Նրանք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեն և հայ հանրությունը կպայթի: Բայց նրանք այդ ձայնագրությունը հրապարակեցին և հայ հանրության նախատինքը հենց պայթեց իրենց գլխին: Եվ այսօր, այո, մենք բարդ մարտահրավերների առաջ ենք կանգնած և մենք կանգնած ենք մեր պետականությունը, մեր երկիրը նորովի կառուցելու հրամայականի առաջ: Մենք պետք է նորովի կառուցենք մեր անվտանգությունը, մենք պետք է նորովի կառուցենք մեր բանակը, մենք պետք է նորովի կառուցենք մեր ամեն փողոցը, դպրոցը, մանկապարտեզը, մենք պետք է նորովի կառուցենք մեր հանրային հարաբերությունները և սա է ճանապարհն այս ճգնաժամը հաղթահարելու: Եվ այսօր մենք մեղավոր ենք նաև ինչ-որ տեղ, որովհետև ես հիմա հետահայաց նայելով հասկանում եմ, որ հեղափոխությունն այնուամենայնիվ ուշացավ: Եվ ինչ-որ առումով ինձ մեղավոր եմ զգում, որովհետև շատերն ինձ ասում են, որ ես կարող էի հեղափոխություն կազմակերպել 2008 թվականին, 2013 թվականի նախագահական ընտրություններում շատերն ինձ հորդորում են առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այդ ժամանակ ես դա չարեցի և հիմա մտածում եմ, որ գուցե իսկապես դա իմ ամենամեծ մեղքն է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ 2018, և ոչ թե 2008 կամ 2013 թվականին», - հավելեց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ այս ծանր փորձությունների միջով անցնելով մեր երկիրը և ժողովուրդը չի հուսահատվի, չի կոտրվի, չի կորցնի հավատը և վստահությունը սեփական ապագայի նկատմամբ:

«Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք։ Բայց մենք կարծում ենք, որ հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, հունիսի 20-ին ձեր մնալու կամ գնալու խնդիրն է, և ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացին որոշի, որ ինքը մնալու է, որ ինքը շենացնելու է, որ ինքն ապրելու է, որ ինքը հաղթելու է: Եվ հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պիտի դրվի»,- եզրափակեց Փաշինյանը:

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում