Փաշինյանը հոգևորականների հայտարարությանն ի պատասխան ընթերցեց 12-րդ Սաղմոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանյան եպիսկոպոսների՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան կարդաց 12-րդ Սաղմոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց. «Այսօր Դիլիջանում արած իմ հայտարարությունը որոշակի արձագանք է առաջացրել մեր հոգևոր դասի շրջանում: Եվ ես ուզում եմ ի պատասխան այդ արձագանքների՝ ձեր առաջ կարդալ իմ ամենասիրած սաղմոսներից մեկը՝ 12-րդ Սաղմոսը»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև նա կարդաց. «Մինչեւ ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրյա ցավ՝ իմ սրտում: Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա: Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տեր իմ Աստված, լույս տուր, Տեր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ: Թշնամիս թող չասի, թե հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ: Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տեր, սիրտս հրճվեց քո փրկագործությամբ. կօրհներգեմ քեզ, Տե՛ր, բարերա՛րդ իմ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել էր հայտարարություն:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին