Պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել. Փաշինյանը խոսեց եռակողմ փաստաթղթի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Բերդավան համայնքում քաղաքացիների հանդիպմանը:

Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են:

«Գալիս են պահեր, երբ ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և անի կոնկրետ քայլեր: Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ: Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել: Այն պահին, երբ տեսել ենք, որ այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որ պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ պրոցեսը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ չի կարող ասել, թե ուրախ է, որ այդ պատասխանատվությունը վերցրել է, սակայն այդ իրավիճակում այդ քայլը պետք է արվեր: Փաշինյանը շեշտեց, որ այդ քայլը անելու արդյունքում տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր ենք փրկել: Նա նշեց, որ սակայն անվտանգությունը շարունակում է մնալ կառավարության առաջնային խնդրիրը:

Արտաքին անվտանգության ապահովման համար Փաշինյանն ամենակարևոր ուղղություններից մեկը համարեց արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները, հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Փաշինյանը հավելեց, որ դիվանագիտական առումով մեթոդը հետևյալն է՝ Հայաստանի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելը:

«Մեր տեսլականն այն է, որ այն, ինչ մեր վերահսկողության տակ է, պետք է շարունակի մնալ մեր վերահսկողության տակ: Բայց մյուս կողմից՝ և Նոյեմբերյանի, և Իջևանի, և Բերդի հատվածում կան Հայաստանի գյուղերին պատկանող հազարավոր հեկտարներով հողեր, որոնք պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց այդ թեմաների բարձրաձայնումը՝ իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար:

Նա բերեց Բերքաբեր գյուղի օրինակը: Գյուղի վարելահողերի 99 տոկոսը Ադրբեջանի հսկողության տակ է և այդ գյուղն ըստ էության վարելահողեր չունի: Միայն Տավուշից հազարավոր հեկտարներով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հայերեն Русский

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել