Արշակ Սադոյանը ՀՀ-ն ոտքի կանգնեցնելու հարցում կարևորում է Սփյուռքի հետ սերտ համագործակցություն ապահովելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա լարվածության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեղին չի համարում «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը: Հրավիրված մամուլի ասուլիսում Արշակ Սադոյանը նշեց, որ նման քաղաքական գործընթացների գնալուց առաջ նախ և առաջ անհրաժեշտ էր երկրում կրքերը հանդարտեցնել:

«Երկրին պետք է կայունություն: Դա է թիվ մեկ խնդիրը: Նրանք, որոնք դեմ են անձնական շահերով առաջնորդվող, խիստ աղքատիկ ժառանգություն թողած նախկիներին, ովքեր դեմ են ապաշնորհ նորերին, առաջարկում ենք միավորվել, որի նպատակը կլինի հետևյալը: Մեկ ու կես տարի անցումային ժամանակահատվածում երկիրը ոտքի կանգնեցնելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արշակ Սադոյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աննախադեպ ծավալի աշխատանք պետք է կատարվի՝ հաշվի առնելով պատերազմի կորուստները, որոնք թե նյութական են, թե մարդկային: Ըստ Արշակ Սադոյանի՝ անվտանգային համակարգն ամուր հիմքերի վրա դնելը պետք է լինի առաջնահերթություններից:

«Այդ ամենին զուգահեռ պետք է տնտեսությունը կարգի բերել, որքա՞ն կարելի է մի քանի անգամ հետ մնալ զարգացած երկրներից: Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խնդիրները միայն հայաստանաբնակ ուժերով հնարավոր չէ անել, մենք հիմքում դրեցինք Սփյուռքի ներուժի օգտագործումը: Առաջարկում ենք ստեղծել նպատակային գործունեության կազմակերպություն, որի մայրաքաղաք-կենտրոն կլինի Հայաստանը»,-ասաց Արշակ Սադոյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին