Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքիր դրվագները կբացահայտվեն շանսոնյեին նվիրված երեկոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 18-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը կվերածվի Փարիզի բոհեմյան հանրահայտ սալոններից մեկի կամ գուցե «Օլիմպիա» համերգասրահի, որի բեմում այս անգամ կլինի հանդիսատեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ #AznavourDay խորագրվ մշակութային միջոցառմանը

սպասվում է թեմատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք, որը ներկաներին հնարավորություն կտա բացահայտել Ազնավուրի կյանքի երկարուձիգ տարիների քիչ ծանոթ և անգամ անհայտ դրվագները:

Երեկոյին տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիպում բանասեր Արծվի Բախչինյանի, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի մասնակցությամբ, նախատեսվում է երաժշտական պերֆորմանս Էվա Ոսկանյանի մասնակցությամբ: Հյուրերին հնարավորություն կընձեռվի դիտել Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե՛ք դաշնակահարի վրա/Tirez sur le pianiste» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն Ազնավուրն է: Ֆիլմին վերաբերող քննարկումը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս...» ,- մի առիթով ասել է շանսոնյեն:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում