Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055025.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանխնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ,այլ Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը:
«Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը:
Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա», - ասաց նա: