Միջազգային

ԱՄՆ-ը Pfizer պատվաստանյութի 500 մլն չափաբաժին կգնի 100 երկրների օգնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Pfizer պատվաստանյութի 500 մլն չափաբաժին կգնի 100 երկրների օգնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ համաձայնագիր Է կնքել կորոնավիրուսի դեմ նրանց կողմից մշակված պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին ձեռք բերելու շուրջ՝ մյուս երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին գրում Է The New York Timesթերթը, վկայակոչելով աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կհայտարարի այդ համաձայների մասին:

Հրատարակության տվյալներով՝ այս պայմանավորվածության շրջանակներում այդ չափաբաժինները մեկ տարվա ընթացքում կստանան շուրջ 100 երկրներ: 200 մլն չափաբաժինը տեղ կհասնի այս տարի, եւս 300 միլիոնը՝ մինչեւ հաջորդ տարվա կեսերը:

ԶԼՄ-ների աղբյուրների տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ը պատվաստանյութի այդ չափաբաժինները ձեռք Է բերել «ոչ առեւտրային կազմակերպությունների համար նախանշված գնով»:

«Աշխարհում պատվաստանյութերի անբավարարության եւ հարուստ ու աղքատ երկրների միջեւ պատվաստումների անհավասար համամասնությունների դեմ պայքարի ակտիվացման նպատակով նախագահն (Բայդենը) այդ պլանի մասին ակնարկել Է հունիսի 9-ի առավոտյան, երբ նրան հարցրել են պատվաստման համընդհանուր ռազմավարության մասին»,-գրում Է թերթը:

Միեւնույն ժամանակ The New York Times թերթը նշում Է, որ այդ 500 մլն չափաբաժինը, որն արտադրելու են ԱՄՆ-ում, միեւնույն Է, բավարար չի լինի կորոնավիրուսի խնդիրը համաշխարհային մասշտաբով լուծելու նպատակով անհրաժեշտ քանակով չափաբաժին ապահովելու համար: Ավելի վաղ ԱՀԿ-ում այդ ցուցանիշը գնահատել Էին 11 միլիարդ չափաբաժին:

Pfizer պատվաստուկով մեկ մարդուն պատվաստելու համար անհրաժեշտ Է ներարկել երկու չափաբաժին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում