Սպորտ

Քարտաշյանը հեռացել է «Փյունիկ»-ից

1 րոպեի ընթերցում

Քարտաշյանը հեռացել է «Փյունիկ»-ից

ԵՐԵՎԱն, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։Արթուր Քարտաշյանը «Փյունիկ»-ի սան է: Թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում