Սպորտ

Մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ առաջին անգամ առաջնության խմբային փուլի խաղերը կանցկացվեն 12 քաղաքներում:

Մեկնարկային խաղում` հունիսի 11-ին Երևանի ժամանակով 23:00-ին Թուրքիայի հավաքականը կմցի Իտալիայի ընտրանու հետ: Հունիսի 12-ին կկայանա 3 հանդիպում: Ուելսի ընտրանին 17:00-ին կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ (A խումբ), իսկ 20:00-ին կկայանան Դանիա-Ֆինլանդիա (B խումբ), 23:00-ին Բելգիա-Ռուսաստան (B խումբ) հանդիպումները:

Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում