Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը քարոզարշավ իրականացրեց Վարդենիսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում քարոզարշավ իրականացրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն իր ելույթը սկսեց «Աստվածաշնչից» մեջբերում անելով, որ եկել է քարերը հավաքելու ժամանակը:

«Մենք եկել ենք Հայաստանը վերափոխելու, ժամանակակից երկիր դարձնելու շատ հստակ առաջարկով: Խորհրդարանական մեր պայքարն իսկական պայքար է պետականության համար: Մենք պետք է ուժեղացնենք բոլոր ուժերը, պետությունը դարձնել այնպիսին, որը կունենա անվտանգության բարձր չափանիշ: Այդ ամենը կարող ենք անել միայն այն պարագայում, երբ ունենանք ժամանակակից գիտություն, գյուղատնտեսություն, մշակույթ ու արդիական կառուցվածք»,- նշեց Շիրինյանը:

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, դաշինքը գլխավորող Արման Բաբաջանյանն էլ ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Վարդենիսը խոցելի է դարձել:

«Մեզ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել սահմանային բնակավայրերի ուղղությամբ: Մենք պատկերացում ունենք, թե այդ ամենի համար ինչ աշխատանք պետք է իրականացնենք»,- ասաց Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները որոշելու են ելքը, Հայաստանի լինել-չլինելու հեռանկարը: Դաշինքի առաջնորդը նկատեց, որ հենց այս ընտրություններից հետո պարզ կլինի՝ ՀՀ-ն կլինի անկախ, ժողովրդավար, իր ճակատագիրը որոշող երկիր, թե մի մեծ կայսրության «ծայրամասային գուբերնիա»:

«Մեր պատկերացմամբ՝ չպետք է լինի կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ պետական դավաճանության դեմ»,- շեշտեց Բաբաջանյանը և հավելեց, որ այս ուղղությամբ իրենք հիմնարար անելիքներ ունեն:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին