Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ցուցակի անդամ Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պարզապես խնայում ենք մարդկանց նյարդերն ու ժամանակը: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել»,- ասաց Սամսոնյանը:

Նրա կարծիքով՝ բակից բակ գնալով ընտրողներին ավելի շատ են կարողանում իրենց ուղերձը հղել: Սամսոնյանը նաև շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է, որ կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր ունենալ: «Այն ուժերը, որոնք ընտրել են հանրահավաքային ձևաչափը, հավաքում են իրենց կողմնակիցներին, իրենց համար ստեղծում հարմարավետության գոտի և այդ գոտում ներկայացնում իրենց ծրագրերը»,- կարծիք հայտնեց նա:

Գևորգ Գորգիսյանն էլ ասաց. «Քարոզարշավի ինտենսիվությունն այնքան է աճել և ատելության խոսքն այնքան է մեծացել, որ այսօր մեր ամենակարևոր ուղերձը, որ հղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է»:

Նա համոզված է, որ առանց համերաշխության, քաղաքական ուժերն իրենց ծրագրային դրույթներից որևէ մեկը չեն կարողանալու կյանքի կոչել: «Եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, միմյանց ոչնչացնելու վրա, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու և այն, ինչ ունենք, դա էլ է ինչ-որ պահի վերանալու»,- ասաց Գորգիսյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին