Սպորտ

«Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի 

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնել Եսայանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում