Քաղաքականություն

«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավի երթ է անցկացրել Կոտայքի մարզի երեք քաղաքներում

1 րոպեի ընթերցում

«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավի երթ է անցկացրել Կոտայքի մարզի երեք քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքը հունիսի 9-ին քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք»-ից, դաշինքի թեկնածուները և աջակիցները երթով անցել են քաղաքների մարդաշատ վայրերով, կոչ արել ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին՝ քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները դիմել են դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Հանգամանորեն ներկայացվեցին «Ազատ Հայրենիքի» մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում