«5165» շարժումը ծրագրում է ստեղծել հայրենադարձության նախարարություն. շարժման քարոզարշավը Չարենցավանում և Հրազդանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումներն սկսել է Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «5165» շարժում-ից, շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը:

«Մենք մեր շուրջ հավաքել ենք երիտասարդ և լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որոնք իսկապես ուզում են ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա ժողովուրդն էլ կլինի այսպիսին։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ։ Յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա արդեն ազատագրական պայքար է»,- նշել է Կարին Տոնոյանը։

Ըստ աղբյուրի՝ «5165» շարժման անդամները շրջել են քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։ ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգազման գործում Սփյուռքի ներգրավվածությունը. «Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը:Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։

Հաջորդիվ «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպել են Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Նրանք խոսել են ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն դարձվեց սահմանին տիրող իրավիճակին և խոսվեց պատերազմի նման ելքի պատճառների մասին:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում