Քաղաքականություն

ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը:

«Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը:

Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի:

«Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում