Սպորտ

Գունկոն հեռացել է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից 

1 րոպեի ընթերցում

Գունկոն հեռացել է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գունկոյի հետ ակումբից հեռացել է նաև մասնագետի մարզչական շտաբը:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում