Քաղաքականություն

Փաշինյանն աշտարակցիների հետ հանդիպումն ավարտել է երթով

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն աշտարակցիների հետ հանդիպումն ավարտել է երթով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր գործունեությունը ոչ թե քվեների, այլ մարդու համար է: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Աշտարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Արագածոտնի մարզ կատարած այցը:

«Մենք ոչ թե մտածում ենք ընտրություններում ձայն հավաքելու, այլ մարդու մասին, քաղաքացու մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ դա իշխանության հանրահավաք է, երրորդ հանրապետության պատմության մեջ չեք կարող գտնել որևէ իշխանության հանրահավաք, որտեղ ձայնագրված ծափեր, ողջույններ ու ձայնագրություններ չեն միացնում ելույթների արանքում:

«Կարևոր է արձանագրել, որ դժոխքի միջով անցնելով, մենք եկել, կանգնել ենք ձեր առաջ, չենք փախել մեր կաբինետներից, ձեզանից, որովհետև գիտենք, որ ձեր առաջ որևէ անազնիվ բան չենք արել, ձեզնից չենք գողացել»,- ասաց ՔՊ ցուցակի առաջին համարը:

Փաշինյանն ու թիմակիցներն աշտարակցիների հետ հանդիպումն ավարտել են երթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում