«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում
1 րոպեի ընթերցում
![«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054792.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքը հունիսի 8-ին քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից, հանդիպումներն անցել են ջերմ և գործնական մթնոլորտում։
Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները հարցեր են ուղղել դաշինքի առաջնորդներին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման, ընտրական գործընթացների և այլ հուզող խնդիրների վերաբերյալ։